Հայաստանում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Առավոտյան նա այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Այնուհետև արտգործնախարարությունում կայացել են Էդվարդ Նալբանդյանի և Դեյվիդ Լիդինգթոնի բանակցությունները: Համատեղ մամուլի ասուլիսում կողմերը տեղակացրել են, որ քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր՝ մասնավորապես ահաբեկության դեմ միասնաբար պայքարելու անհրաժեշտությունը:
Նախարար Նալբանդյանը բրիտանացի հյուրին տեղեկացրել է արցախյան կարգավորման հարցով փարիզյան գագաթնաժողովի արդյունքի մասին:
Մանրամասները` տեսանյութում